Արցախը միշտ էլ գործոն է եղել եւ կախված այնտեղ տիրող տրամադրություններից, այնտեղ ղեկվարների գործողություններից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է: Այս մասին, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է»,-հավելեց նա:
Սերժ Սարգսյանը չհամաձայնեց տեսակետին, որ Արցախի վերջին ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետականություն քանդելուն էր համարժեք. «Ի՞նչ է նշանակում վերջին ընտրված: Արցախի Սահմանադրությամբ հնարավորություն կա նոր նախագահի ընտրության»:
Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նխագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա արցախցիներից «խիզախ» լուծումներ է ակնկալում, երրորդ նախագահն ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յորովի: Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում: Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի: Բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում: Մենք այդպես չենք համարում:
Մանրամասները՝ տեսանյութում։