00:00:00

Ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի․ Էդմոն Մարուքյան

14:32, 01 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնասում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջնորդական ջանքերին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այն ուղղակի վնասում է ընթացող խաղաղության բանակցային գործընթացին և խախտում է մինչ օրս Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտման և բոլոր հետևանքների համար»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր