ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում նախատեսված ընդդիմության հանրահավաքին: Այս մասին հայտնել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
«Սերժ Սարգսյանն իր աջակիցների հետ մասնակցելու է սեպտեմբերի 2-ին հանրահավաքին», - նշեց Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցելու է հանրահավաքին։