00:00:00

Գնել Սանոսյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են ճանապարհաշինության, ջրամբարաշինության վերաբերյալ հարցեր

12:11, 31 օգոստոս 2023 Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։

Սանոսյանը նկատել է, որ ՏԿԵ նախարարությունը շատ մեծ է, տարբեր ոլորտներ է ներառում և համագործակցության լայն հնարավորություններ կան։ Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն ընդգծել է, որ հիացած է Հայաստանում կառուցվող ճանապարհներով, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների զարգացման միտումներով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ճանապարհաշինության, ջրամբարաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Կարևորվել է միջտարածաշրջանային՝ մարզերի ու քաղաքների միջև, համագործակցության հաստատումը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ  հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր