00:00:00

Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը. Փաշինյան

11:40, 31 օգոստոս 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքում, ԼՂ մուտքի հնարավորությանը սպասող հումանիտար 22 բեռներին:

Երեկ ավելացան ևս 10-ը: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար  այդ շարասյունն ուղեկցեց Կոռնիձոր: Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում  սպասող ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ ժողովրդին սովամահության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը», - նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ քաղաքականության հիմնական նպատակն է  ԼՂ տարածքն ազատել հայերից. «Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում, կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանի բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝  ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը, բայց մուտքը արգելել։

Ցեղասպանության այս քայլը տեղի է ունենում  21-րդ դարում, միջազգային հանրության աչքի առաջ: Այսուհանդերձ, ինչպես և  նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի  շրջանակներում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով:

Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը:  ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ  ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ  երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա  բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր