00:00:00

Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին. ֆրանսիացի պատվիրակ

15:20, 30 օգոստոս 2023 Քաղաքականություն

Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը 2023 թվականին թույլ չի տալիս՝ արցախահայերն ազատ ապրեն, Սյունիքում հայտարարեց  Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչը:

«Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, նորածինները բավականաչափ սնունդ չունեն, և խիստ սահմանափակ են գազի, լույսի ու ջրի պաշարները։ Եվ այդ մարդիկ այդ ամենինց զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է միջազգային իրավունքը: Ահա թե ինչու մենք բոլորս միացել ու կազմակերպել ենք մարդասիրական այս օգնությունը՝ թույլ տալու համար, որ մարդիկ արժանապատիվ ապրեն և դա մեզ արգելվեց, և հենց սա է, որ մենք ուզում ենք ազդարարել և դատապարտել: Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնել բանտ և այնտեղից քշել բնակիչներին»,-նշեց նա։

Նա կոչ արեց, որ այս նախաձեռնությունը կրկնվի այլ երկրների կողմից, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր