Արդեն մեկ շաբաթ ընթացող քարոզարշավի ընթացքում «Ապրելու երկիրը» շուրջ 150 հազար քարոզչական նյութեր է բաժանել Երեւանի բնակիչներին՝ տարբեր վարչական շրջաններում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:
«Առաջին երկու օրերին ընտրողների զգալի մասը անտարբեր էր, բացասաբար էր վերաբերվում ընտրություններին եւ արձագանքը նա էր, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա, բայց վերջին 2 օրերին բավական մեծ է մարդկանց վերաբերմունքը ընտրություններին մասնակցելու մասով:
Կարեւոր է արձանագրել, որ երեւանցիների զգալի մասը, իհարկե, կարեւորելով իրենց բակի, թաղամասի, քաղաքի խնդիրների արագ կարգավորումը, այս ընտրություններում կարեւորում են նաեւ քաղաքական բաղադրիչը: 2021-ի ընտրություններից հետո ՔՊ-ի կողմից իր տված խոստումների ամբողջական չկատարումը, մասնավորապես, խաղաղության եւ Արցախի առնվազն ստատուս քվոյիօ պահպանմնն ուղղված գործողությունները ամենեւին չեն արձանագրում այն պատկերը, ինչ այսօր ունենք Հայաստանում: Հետեւաբար, քաղաքացիները նաեւ կարեւորում են այս ընտրություններով ՔՊ-ի իշխանազրկումը, որն էականորեն կթուլացնի նրանց դիրքերը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կունենանք բոլորովին այլ պատկեր»,-ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:
Նա ընդգծեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն ամբողջական առաջարկ է ներկայացնում եւ քաղաքական եւ քաղաքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։