00:00:00

BRICS-ին և ՇՀԿ-ին երկրի անդամակցությունը կօգնի պատժամիջոցների դեմ պայքարում․ Իրանի նախագահ

16:05, 29 օգոստոս 2023 Քաղաքականություն

Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Մեր անդամակցությունը BRICS գլոբալ դաշինքին և տարածաշրջանային Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում», - ասել է Ռայիսին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր