00:00:00

Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ՝ ողջունելով ՀՀ-ում առաքելությունը

12:29, 29 օգոստոս 2023 Քաղաքականություն

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր