00:00:00

Փախուստ Արցախի հարցից

15:57, 28 օգոստոս 2023 Քաղաքականություն

Հայաստանի կեսից ավելին կառավարելու հավակնություն ունեցող իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի, խուսափում է այդ հարցերից։

 

Ո՞նց բացատրենք այդ տեսակ մարդկանց, որ ընտրովի յուրաքանչյուր պաշտոն, հատկապես, եթե այդ պաշտոնում պետք է ընտրվի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, առաջին հերթին քաղաքական է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, հետո նոր մենեջերի։ 

 

Նույնիսկ, եթե շատ դժվար է սեփական տեսակետն ունենալ Արցախի հարցի հետ կապված, գոնե կարելի է անգիր սովորել ու արտասանել սեփական կուսակցության դիրքորոշումը։

 

Չնայած, մյուս կողմից էլ հասկանում եմ, շատ ավելի դժվար է արտաբերել մի դիրքորոշում, որը միայն մի բանի մասին է` Արցախը ադրբեջան է։

 

#էսաձերապագան 

#Փոխենքձերապագան

 

Տեսանյութերը մեկնաբանությունների մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր