00:00:00

Երվանդ Թարվերդյանի թիմակիցը թոշակառու բառի մեջ 3 սխալ է արել

13:01, 28 օգոստոս 2023 Քաղաքականություն

Սեպտեմբերի 17–ին կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ավագանու ցուցակները։ Ավագանու թեկնածուներն էլ իրենց հերթին ներկայացրել են գույքի և եկամուտի վերաբերյալ հայտարարագիր։ Ինչպես և սպասելի էր ներկայացված ցուցակները խայտաբղետ են։ Գործազուրկներից, մինչև թոշակառուներ, դերասաններ ու այլ մասնագիտությունների տեր անձինք մրցապայքարի մեջ են մտել։ Բայց համայնքային ղեկավարումը ցանկություն ունեն ստանձնելու մարդիկ, ովքեր անգամ սեփական անուն ազգանունը, կամ զբաղեցրած պաշտոնը գրելուց միանգամից մի քանի սխալ են անում։

Օրինակ Երվանդ Թարվերդյանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրված անձանցից մեկը թոշակառու բառում երեք սխալ է արել։ Նա անգամ ընտանեկան կարգավիճակը բաժինը լրացնելուց սխալներ է թույլ տվել։ Այս ամենում իհարկե ուրախացնող հանգամանք կա, Երվանդ Թարվերդյանին բնականաբար չի հաջողվի անգամ անցողիկ շեմը հաղթահարել, հետևաբար նրա թեկնածուները ավագանու կազմում չեն լինի, հակառակ դեպքում կարելի է պատկերացնել, թե ինչպիսի սխալների կհանդիպի հանրությունը հետագայում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր