00:00:00

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում․ փաստաբան

12:42, 28 օգոստոս 2023 Իրավական

«Տվյալ քրեական գործի հետաքրքրությունն այն է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելուց սկսած առաջ են գալիս բազմաթիվ խախտումներ, այսինքն քրեական վարույթն ընթանում է ոչ օբյեկտիվ և կայացնում են ապօրինի գործողություններ վերջինիս նկատմամբ»,– այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը։

Նրա խոսքով՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել առանց բավարար փաստերի։ «Մեղադրում են խուլիգանություն կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ, բայց խուլիգանության վերաբերյալ որեւէ փաստական տվյալ առկա չէ։ Բացի դրանից խոսվում է ինչ–որ վկաների մասին, կրկնում եմ դատարանի կողմից ներկայացված նյութերը, որոնք ինձ հասանելի են նման փաստ առկա չէ, և ես կարծում եմ, որ ուղղակի անձով պայմանավորված է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետև Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց սկսած, երբ որ կիրառվել է խափանման միջոց կալանք, կալանքի որոշում տված դատարանը խախտելով նաև Վճռաբեկ դատարանի որոշումը, հայտարարել են, որ անձը թաքնվում է, բայց թաքնվելու վերաբերյալ որեւէ բավարար գործողություն վարույթն իրականացնող մարմինը չի իրականացնել»,– ասաց փաստաբանը, հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինն այցելել է միայն Տիգրան Խարատրյանի բարեկամներից մեկի տուն։

Միաժամանակ Վահագն Քեշիշյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարույթն իրականացնող մարմինն առանց բավարար հիմքերի քրեական վարույթ է նաձաձեռնել խուլիգանության հոդվածով։ «Սա առնվազն զարմանալի է, հատկապես, որ նման փաստական տվյալներ չկան, չկա փորձագետի, դատաբժշկի եզրակացություն։ Սրանք խոսում են այն մասին, որ պարզապես ցանկություն ունեն անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել»,– նշեց Քեշիշյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել գործի նյութերը։ Նա ասաց, որ բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարուցված վարույթը կարճվի, սակայն առանց հիմնավոր բացատրությունների այն մերժվում է։ Քեշիշյանը հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը չի թաքնվել և նման փորձ անգամ չի արել։ Նրա գնահատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում։ 

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր