«Բացառությամբ երկուշաբթի օրերի, որոնք գործակարգավարական նիստի օրերն են, մնացած բոլոր օրերին պարոն Ավինյանն արձակուրդում է»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչու է արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանն այսօր վարել գործակարգավարականի նիստը։
Նշենք, որ օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ գտնվում է արձակուրդում, այդ կերպ մեկնաբանելով նաև աշխատանքային ժամին իր կողմից իրականացվող քարոզարշավը։
Irakanum.am