Ալիևը, այսպես կոչված, «Լաչինի օրվա» «տոնախմբության» ժամանակ Հայաստանի և «հովանավորների» հասցեին «սպառնալիքների» հերթական խմբաքանակն է հնչեցրել․
«Մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ՝ ոչնչացնելով թշնամուն»,- ասել է Ալիևը։
«Արդարությունը մեր կողմն է, միջազգային իրավունքը մեր կողմն է, մենք ոչ ոքից չենք վախենում։ Որքան շուտ Հայաստանի հովանավորները դա հասկանան, այնքան լավ կլինի Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։