Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղը կհանդիպի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին։
«Սիրելի էրեբունցիներ, քարոզարշավի երկրորդ օրը՝ վաղը, կհանդիպենք ձեզ հետ։ Ժամը՝ 13:00-ին, Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի դիմաց։
Սպասում ենք բոլորիդ՝ լսելու և միասին քննարկելու անհանգստացնող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ավինյանը։