Առանձին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չեն շնորհավորել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին ծննդյան օրվա առթիվ, մասամբ իրականությանը չեն համապատասխանում։
Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես շնորհավորել է Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Պարոն Սիմոնյանը շնորհավորել է Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ և մաղթել արևշատություն»,– ասաց Ծովինար Խաչատրյանը, հավելելով, որ ԱԺ նախագահը մշտապես էլ շնորհավորում է Կաթողիկոսին ծննդյան և տարբեր տոների առթիվ և այս տարին բացառություն չէր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն էր։ Կաթողիկոսը երեկ դարձավ 72 տարեկան։