Անչափահաս աղջկան ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։
Վերջինիս փոխանցմամբ՝ ընթացակարգի համաձայն նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ կինը նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։
Պարզվել է նաև, որ նրա ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է երկու աղջիկ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար։