00:00:00

Խոմ բան չենք ստեղ, անընդհատ խոսանք ու արդյունք չլինի. Ավինյանը՝ շինարարական փոշու մասին

10:47, 21 օգոստոս 2023 Քաղաքականություն

Երևան քաղաքում փոշու հետ կապված որևէ ահազանգի մասով պետք է գնալ և արձանագրություններ կազմել, այսօր Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Խնդրում եմ, ժողովուրդ, եթե այդ մասով ինձ ինչ-որ տեսանյութ է հասանելի դարձել, ուրեմն դա նշանակում է, որ այն ձեզ արդեն իսկ հասանելի պետք է դարձած լիներ: Դուք արդեն գնացած և տուգանած պետք է լինեիք տվյալ շինարարին, այդ լիազորությունները մենք տվեցինք չէ՞ ձեզ: Ես գիտեմ, որ Կենտրոն վարչական շրջանում շատ ինտենսիվ կատարվում են մաքրումներ և լվացումներ, ես գիտեմ, որ դրա մասով Բնապահպանական տեսչական մարմինը գնում, հետևում է և տուգանում է, և այն ամպերը, որ Քանաքեռ-Զեյթունում կուտակվել էին, դրանք տեսանելի՞ չէին, կենտրոնի շենքե՞րն էին տեսանելի էդ դեպքում»,- հետաքրքրվեց Ավինյանը:

Նա ասաց, որ բոլոր խոշոր շինարարական կազմակերպությունները տեղյակ են, որ իրենք այս խնդրի վերաբերյալ ուշադիր են։ Նա հանձնարարեց կոնկրետ այս դեպքով լինել հետևողական։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր