00:00:00

«Կզելը՝» քաղաքական կատեգորիա

17:57, 19 օգոստոս 2023 Քաղաքականություն

Սյունեցի որոշ «ընդդիմադիրներ» շարունակում են արագորեն բացահայտվել ու իրենց հնազանդությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Երեկ հանրությունը հերթական նմանատիպ դրսևորման ականատեսը եղավ։ Գորիսի «առյուծ» քաղաքապետը Սյունիքի մարզ կատարած Նիկոլ Փաշինյանին դիմավորողների առաջնագծում էր։ Տարածված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Առուշանյանը «կզած» դիմավորում Նիկոլ Փաշինյանին։ Սա այն նույն Առուշանյանն էր, որ պատերազմից առաջ ու դրանից հետո գործող իշխանության հասցեին խիստ քննադատություններ էր հնչեցնում, մեղադրում ընդհուպ դավաճանության մեջ։ Շատերն են հիշում Սյունիքի հայտնի զարգացումները, «սյունյաց ողջյունները»։ Այդ ժամանակ խրոխտ Առուշանյանն ու էլի որոշ սյունեցի գործիչներ հայտարարում էին, թե որեւէ կերպ չեն ընդունում Փաշինյանի իշխանությունը, այն օր առաջ պետք է հեռանա։ Հետո իհարկե արագորեն սրբագրեցին ու խմբագրեցին սեփական քայլերն ու գործողությունները։ Սյունեցիներից մեկն օրինակ իշխանական տեսախցիկի մոտ մի քանի անգամ ներողություն խնդրեց Փաշինյանից ու նրա տիկնոջից, մյուսը՝ կարմիր ծաղկեփունջով Աննա Հակոբյանին դիմավորեց, երրորդ դրվագում արդեն Առուշանյանն էր, ով ամբողջ հասակով «ծալվել» էր, որ պատկերն ավելի ամբողջական լինի։

Առուշանյանների կերպարը միշտ էլ քաղաքական դաշտում հակասական է եղել։ Նրանց քաղաքական աճը ոչ թե գաղափարների ու սկզբունքների հիման վրա է, այլ ըստ օրվա իշխանության նկատմամբ վերաբերմունքի։

Քաղաքականությունն առհասարակ հնարավորությունների արվեստ է, ու յուրաքանչյուր ոք այդ «արվեստին» ըստ սեփական պատկերացումների է հարմարվում։ Ոմանց դեպքում սկզբունքայնությունը արտահայտվում է սոցիալական ցանցերում, և ավարտվում հենց այդտեղ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում քաղաքական իրադարձություններն արագ են զարգանում, այդ ընթացքում էլ քաղաքական այրերը պարբերաբար սեփական դեմքն ու դիմագիծն են փոխում։ «Հերոսից» հակահերոս անցումը արագ է ստացվում,  իսկ քաղաքական «նատաշաների» դեպքում դա ավելի ցայտուն է արձանագրվում։

Հայաստանում «կզելը» ոմանց մոտ դարձել է քաղաքական կատեգորիա, ազատության գին, բայց արդյո՞ք այդ ազատությունն ավելի կարևոր է, քան սեփական պատիվն ու արժանապատվությունը։ Թերևս հասակի ու ճաշակի հարց է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր