00:00:00

Սպիտակ տունը կանոնավոր աշխատում է Բաքվի և Երևանի հետ խաղաղության հասնելու համար․ Քըրբի

14:46, 17 օգոստոս 2023 Քաղաքականություն

Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին հասնելու խաղաղության դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին։

 

«Մենք որոշակի աստիճանի վրա պահպանում ենք երկխոսություն ու դիվանագիտություն տարբեր մակարդակներով՝ Ազգային անվտանգության խորհրդից մինչև Պետդեպարտամենտ։ Նկատի ունեմ, որ մենք կանոնավոր աշխատում ենք՝ հասնելու լավագույն արդյունքին դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա՝ ընդդծելով Վաշինգտոնի խորը մտահոգությունը Լաչինի միջանցքի հարցում։

 

«Մենք ցանկանում ենք, որ միջանցքը նորից բացվի, Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում շուտափույթ վերականգնել այդ միջանցքով ազատ տարանցումը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար»,-նշել է Քըրբին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր