Ըստ Փաշինյանի, Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքի հաստատումը կարևոր է, քանի որ Բաքուն շարունակում է մերժել այդ իրողությունը։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ՝ թույլ չտալով հացահատիկի բերք ստանալ։ Սա ԼՂ բնակչությանը սովի միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականություն է, որը թույլ չտալուն պետք է ուղղված լինեն միջազգային հանրության քայլերը», - ասել է նա։