Մինչ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստ է նախապատրաստվում, անցած 3 օրվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ կրակ է բացել ՀՀ-Ադրբեջան սահմանին գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը նշվել է նաև ԵՄ առաքելության կողմից։ Այդ մասին թվիթերյան(X) իր էջում գրում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․
Ադրբեջանը խախտում է հրադադարը ԼՂ-ում. որպես հայտնի մարտավարություն, դա ուղեկցվում է բացարձակ ապատեղեկատվությամբ,- նշել է նա։