00:00:00

Գերմանիան 12 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար

23:00, 16 օգոստոս 2023 Քաղաքականություն

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այսօր ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր