00:00:00

ԵԱՏՄ վարչապետները կժամանեն Երևան, օգոստոսի 24-ին կկայանա ԵԱՏՄ միջկառավարական նիստը

11:40, 16 օգոստոս 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

«Օգոստոսի 24-ին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի լուսաբանման համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին մինչև օգոստոսի 18-ը` ժամը 17:00 անհրաժեշտ է հավատարմագրում անցնել ՀՀ ԱԳՆ-ում` [email protected] հասցեին ուղարկելով հետևյալ տեղեկատվությունը.

Լրատվամիջոցի անվանումը,

Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը և պաշտոնը (հայերեն և ռուսերեն),

Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի լուսապատճենը (․pdf կամ ․jpg ձևաչափով),

Պաշտոնական ձևաչափի լուսանկար (․jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար),

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը հասցեագրված նամակ` լրատվամիջոցի ղեկավարի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով (․pdf ձևաչափով)։

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ունեն ՀՀ ԱԳՆ 2023թ.-ի հավատարմագրում, [email protected] էլ․հասցեին ուղարկված նամակում կարող են նշել արդեն հավատարմագրված լինելու հանգամանքը և ուղարկել միայն հետևյալ տեղեկատվությունը.

Լրատվամիջոցի անվանումը,

Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը (հայերեն և ռուսերեն տարբերակներով),

Հավատարմագրման քարտի պատճենը (․pdf կամ ․jpg ձևաչափով),

Պաշտոնական ձևաչափի լուսանկար (․jpg ձևաչափով, օգտագործվելու է բեյջի համար)։

Հավատարմագրված լրագրողներին կհատկացվեն «Пресса» տարբերիչ նշումով բեյջեր, որոնք հնարավորություն կտան մուտք ունենալ մամուլի կենտրոն։ 

Խնդրում ենք էլեկտրոնային նամակն ուղարկելիս «Թեմա» բաժնում նշել «ԵՄԽ նիստ»:

Վերջնաժամկետից ուշ ներկայացված և վերոնշյալ չափանիշները չբավարարող դիմումները չեն դիտարկվելու:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն հետևյալ հեռախոսահամարով․

հեռ.՝ +374 60 620 218, +374 60 620 205»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր