00:00:00

Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին. Մարուքյան

11:25, 16 օգոստոս 2023 Քաղաքականություն

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բանաձևը միջազգային մեխանիզմ է, որն ինքնին արդեն երաշխիք կլինի երկխոսության, Լեռնային Ղարաբաղի անվտանգության իմաստով:

Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրակարգին, այո՛, իրենց հայտարարած օրակարգն ինտեգրացիան է:

Այս հանդիպմանը Լեռնային Ղարաբաղն ունի իր օրակարգը և իր օրակարգով է ներկայանալու: Հիմա մենք անդադար քննարկում ենք Ադրբեջանի օրակարգը:

Մենք պետք է խոսենք մեր օրակարգից, իրավունքների և անվտանգության մեր փաթեթը, մեր տեսլականը պատրաստենք: Խոսքը Հայաստանի մասին չէ, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է այդ տեսլականն ունենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր