Հորդանանում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Իբոյանը հաղթեց նաև թուրք մրցակցին 6։3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Նշենք, որ երիտասարդական ԱԱ-ն մեկնարկել է օգոստոսի 14-ին և կավարտվի օգոստոսի 20-ին։