00:00:00

Մի բռունցք դարձած՝ պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի․ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար

15:54, 12 օգոստոս 2023 Քաղաքականություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․

«Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Մաղթանքս մեկն է՝ Հայաստանի ու Արցախի համար մղվող պատմական այս դժվար ժամանակահատվածում երիտասարդությունը մաղթում եմ ուժ և կորով, ապագայի հիմքերն այսօր ամուր կառուցելու կամք ու պատասխանատվություն։

Երիտասարդությունը եղել է և պետք է մնա պայքարի ջահը մինչև վերջ տանողը։

Երիտասարդությունը պետք է միասնականության վարակիչ օրինակ լինի՝ միասնականություն մեկ ազգային օրակարգի շուրջ:

Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին: Մի բռունցք դարձած՝ պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման առանցքը պետք է լինի Հայ երիտասարդը։

Ազգ-Հայրենիք-Պետություն՝ այս ուղղությունը թող լինի մեր փարոսը:

Աստված բոլորիս պահապան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր