00:00:00

Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ

20:58, 10 օգոստոս 2023 Իրավական

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրաբար, կրակել են իր վարած ավտոբուսի վրա: 

Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնեցին՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախնական տվյալներով՝ գույքը վնասվել է ենթադրյալ կրակոցի հետևանքով։ Քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ինչ առարկայով է վնասվել տրանսպորտային միջոցը, հրազե՞ն է կիրառվել, թե՞ ոչ։ Այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց թվում կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։

«Որևէ անձ վնասվածք չի ստացել։ Այս պահին այլ տվյալներ չկան հայտնելու»,- տեղեկացրին ՔԿ-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր