Միլանի «Ինտերն» ընկերական խաղում հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»։ Հանդիպումը կայացավ Զալցբուրգում և ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ միլանյան թիմի, գրում է Armsport-ը։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 70-րդ րոպեին։
Սիմոնե Ինձագիի թիմի կազմում գոլերը խփեցին Դե Վրեյը, Կորեան և Սենսին, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց տանտերերի ֆուտբոլիստ Պավլովիչը։
Ավստրիական թիմի կազմում դուբլ գրանցեց Կոնատեն, մեկ գոլ էլ խփեց Բաիդուն։