ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կմնա կալանավորված։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, որոշում է կայացրել՝ Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և ալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։
Հիշեցնենք, Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։