Մի խումբ արցախցիներ երեկ գնացել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ պահանջելով, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իրենց անվտանգությունն ապահովելու համար ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներին խնդրել է հարցերը գրավոր շարադրել ու տալ իրեն:
«Ես հարցերը կփոխանցեմ հրամանատարությանը։ Ձեր հարցերի պատասխանները երկուշաբթի կստանաք», - հավատացրել է նա։