Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի լուսանկարը։
Ըստ նրանց՝ Բեգլարյանը ապրում էր Ստեփանակերտում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողներն այսօր ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1962 թվականին ծնված Բեգլերյան Ռաշիդ Արամիսին (ձերբակալվածի լրիվ անունը, ամենայն հավանականությամբ, նշված է սխալներով ), որը խախտել է պետական սահմանը ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ գյուղի (Աղավնո) տարածքով անցնող հատվածում։