Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակով, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով, ասված է Եվրոպառլամենտի հայտարարության մեջ։
Մենք դատապարտում ենք մարդասիրական մատակարարումների շարունակական արգելափակումը, որն էլ ավելի է սրում առանց այն էլ սարսափելի իրավիճակը։
Աղդամի ճանապարհով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը առանձին է և կապ չունի Լաչինի միջանցքի բացման հետ։ Լրացուցիչ երթուղիների բացումը խրախուսելի է, բայց դա առանձին խնդիր է, որը պետք է համաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում։
Մենք կրկին կոչ ենք անում Բաքվին անհապաղ դադարեցնել շրջափակումը և հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին։