00:00:00

«Գաբրիելը չծնվեց, որովհետև Արցախը պաշարված է». 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային

22:58, 31 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետևանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ և սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, վիտամինների բացակայությունը, թերսնումը հղիության ծանր ընթացքը զուգորդեցին նաև ծանր հոգեկան ապրումների հետ:

Հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային:

«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ»,- Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անին:

Անին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2:00-ին, զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, մեծ դժվարությամբ է հասել Ստեփանակերտ. «Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր»:

Ռեպորտաժը` 10:31 րոպեից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր