Ապաշրջափակե՛ք Արցախը․ Արցախի Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հայտարարություն է տարածել․
Կա՞ մեկը, որ դեռ հավատում է փաշինյանական «խաղաղության օրակարգին»։
Կա՞ մեկը, որ դեռ կասկածում է Ադրբեջանի հետ «ինտեգրման» կործանարարությանը։
Կա՞ մեկը, որ դեռ վստահում է առանց միջազգային երաշխիքների «ուղիղ բանակցելու» գործընթացին։
Կա՞ մեկը, որ կասկածում է Աղդամ֊Ստեփանակերտ ճանապարհի գործարկման արկածախնդրությանը։
Ադրբեջանն իր ամեն քայլով ցուցադրում է, թե ինչու չի կարելի ապրել իր հետ համակեցությամբ։
Սրտի վիրահատության նպատակով Երեւան մեկնող Արցախի Հանրապետության քաղաքացին առևանգվում է հենց ԿԽՄԿ մեքենայից:
Սովամահության սպառնալիքի տակ գտնվող Արցախի համար Հայաստանից ուղարկված հումանիտար ավտոշարասյան մուտքը Արցախ Ադրբեջանն արգելափակում է Եվրոմիության դիտորդական առաքելության աչքի առաջ, ռուս խաղաղապահների լուռ ներկայությամբ:
ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, Արդարադատության միջազգային դատարան, ՄԻԵԴ, ԿԽՄԿ, ՌԴ Խաղաղապահ ուժեր, մինչեւ երբ եք հանդուրժելու ալիեւյան ահաբեկչական ռեժիմի կողմից ձեր հեղինակության ոտնահարումը, թե՞ դուք համակերպվել եք այն մտքի հետ, որ 120000 մարդ կարող է մատնվել ցեղասպանության իր էթնիկ պատկանելության պատճառով:
Դադարեք խոսել եւ սին խոստումներ տալ: Գործնական քայլերով զսպեք տեռորիստին: