00:00:00

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է ուղարկել Վաղարշակ Փալանջանյանի ընտանիքին

11:19, 31 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Վաղարշակ Փալանջանյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

 

«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Փալանջանյանի մահվան մասին։

 

Իր ողջ կյանքի ընթացքում Վաղարշակ Փալանջանյանն անձնվիրաբար ծառայել է հայրենի երկրի շենացման ու զորացման, հարազատ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վեհ գործին։ Նորանկախ Արցախի Հանրապետությունում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իր անուրանալի ավանդն է ունեցել պետականաշինության գործում, մեծապես նպաստել քաղաքաշինության ոլորտի կայացմանն ու զարգացմանը։

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներն, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

 

Վաղարշակ Փալանջանյանի անունը միշտ կմնա Արցախի նորագույն պատմության էջերում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր