00:00:00

Բաքուն Հայաստանին մեղադրել է «ԿԽՄԿ-ի չարաշահման» մեջ

23:40, 29 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է «ԿԽՄԿ-ի չարաշահման» մեջ։ Այս մասին նա գրել է թվիթթերում։

Նա պնդում է, թե «Լաչինի անցակետը ստեղծվել է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում, եւ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը, թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի ֆունկցիան այլ է։

Մեղադրելով Հայաստանի ԱԳՆ-ին «ապատեղեկատվություն տարածելու» մեջ՝ Հաջիզադեն հայտարարել է, որ «68-ամյա Վագիֆ Խաչատուրյանը միջազգային հետախուզման մեջ է՝ կապված Խոջալուի դեպքերի հետ» (այդ մեղադրանքը հապճեպ հորինվել է ապօրինի ձերբակալությունից հետո-խմբ․):

Ընդ որում, նրա խոսքով, «Հայաստանը չարաշահում է ԿԽՄԿ-ի գործունեությունը», եւ «ներողություն խնդրելու եւ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն Հայաստանի պաշտոնատար անձինք նախկինի պես փորձում են արդարացնել անօրինական գործողությունները»։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություն:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր