«Արցախկաթը» կարող է փակվել. երկրում վառելիքի պակասն ազդել է նաև կաթնամթերքի շուկայի վրա, հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Ադրբեջանական պաշարման հետևանքով «Արցախկաթ» ընկերությունը հումքի և նյութերի պակաս ունի, ինչի հետևանքով 80 տոկոսվ նվազել են արտադրական հնարավորությունները։
Արցախում նաև տարաների սղության խնդիր կա, այդ պատճառով ընկերությունը նաև տարաների ընդունում է կազմակերպում. 0.5 լ տարան` 60 դրամով, իսկ 1 լ տարան` 90 դրամով են վերցնում քաղաքացիներից։