00:00:00

Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի. Ռուբեն Վարդանյան

12:24, 29 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանը թույլ չի տալիս ո՛չ խաղաղապահներին, ո՛չ Կարմիր Խաչին առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծել Արցախ: Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Շատ կարևոր է, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ աճի, որովհետև դա հնարավորություն կտա կանխել Ադրբեջանի վարած էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունն Արցախում:

Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն 30 000 երեխաների, 20 000 տարեցների, բազմաթիվ հղի կանանց շրջանում խորացող հոգեբանական ու բարոյական լուրջ խնդիրները կանխելուն: Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի, որոնց անտեսումը որևէ կերպ չի նպաստելու արցախյան բարդ հակամարտության լուծմանը:

Անկախ Ադրբեջանի վարած գործողություններից մենք հաստատակամ ենք մեր հողում ազատ ու արժանապատիվ կյանք կառուցելու նպատակի մեջ և մենք այդ նպատակից չենք հրաժարվելու»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր