Այսօր մեկնարկել է Հակոբավանքի վերականգնման ծրագիրը։ Հոգևոր կենտրոնի վերհառնմանն ուղղված աշխատանքներին առաջին օրը սկսել են «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման մի խումբ անդամներ ու համակիրներ, հայտնում են շարժումից։
Մասնակիցները մեծ խանդավառությամբ լծվել են գործի։ Վանական համալիրի շուրջ մաքրման աշխատանքներն ուղեկցվել են նաև երգ ու երաժշտությամբ։
Նախագծի գաղափարակիր և շարժման համակարգող` Ռուբեն Վարդանյանը, նախաձեռնությունը ռազմավարական է համարում և կարևորում արցախահայության անկոտրուն կամքի վերահաստատման դրսևորումը,- ասված է հաղորդագրության մեջ։