Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը դեռևս չի անցել ադրբեջանական անցակետը, գրում է Ազատությունը։
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ավելի վաղ նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։