Վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։ «Պաշարված Արցախ» հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
«Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը:
Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»: