ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռնատարներն արդեն Սյունիքում են։
ՀՀ կառավարություն այսօր առավոտյան հումանիտար օգնություն ուղարկեց Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։
Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։