Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։
Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։
Հիշեցնենք՝ ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ, չնայած համառ ջանքերին, ներկայումս իրենք չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով՝ ներառյալ Աղդամը:
«Արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- նշել էին ԿԽՄԿ-ից։