Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, տուժածներ չկան, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ։