00:00:00

Մասնակցե՛ք հավաքին, այսօր մեր պահանջը կուղղենք ՀՀ իշխանություններին․ ազգային զարթոնք լինելու է․ պետնախարար

08:48, 25 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ՝

Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:

Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:

Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր