Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով և կաշխատի նաև շաբաթ օրերին: Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝ · երկուշաբթի-ուրբաթ ՝ ժամը 9.30-18.00, · շաբաթ՝ ժամը 9.30-14.00, կիրակի՝ հանգստյան օր:
«Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ ավտոշուկայի տարածքում, որտեղ իրականացվում են ավտոմեքենաների առքուվաճառքի, ինչպես նաև մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթներ: Բնականաբար այստեղ առկա էր բանկային ծառայությունների մատուցման մեծ պահանջարկ:
Այսուհետ հաճախորդները կարող են բոլոր անհրաժեշտ գործարքները կատարել մեկ տեղում՝ արագ և հարմար սպասարկվելով մեր մասնաճյուղում»,- նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
«Մխչյան» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝ ինքնասպասարկման համար: