Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից, 2023 թվականի հուլիսի 21-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1847 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 585,3 մլն դրամ: Նշված գումարից 455,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 4018 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:
Ս.թ. հուլիսի 21-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հղմամբ: