Շան հարձակումից տուժած 8-ամյա տղան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում։ Այդ մասին հայտնում են Սպիտակ ԲԿ-ից՝ նշելով, որ վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով։
Հիշեցնենք, որ Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ, մասնավորապես, դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում՝ սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։