Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ։ Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ՝ վատթարագույն սցենարով։ Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը մեզ բերեց կործանման, Արցախի ԱԺ նիստին հայտարարեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման այս ազգադավ գործողություններին․ «Միասին՝ հայ ազգով՝ անկախ բնակության վայրից, սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և, վերջապես, անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և, ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ:
Այո՛, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային և սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի եւ չկա Արցախ առանց Հայաստանի»:
Պատգամավորը դիմելով հայ ժողովրդին՝ նշեց, որ աղետի ու ոչնչացման եզրին ենք կանգնած.«Սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը և նրա Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի վրա: Նա իրենց բանջարաբոստանային կուլտուրաները և Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առջև են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում՝ իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար։ Ձեր կրկեսային բեմադրությունները Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում»։